Եգիպտոսում զբոսաշրջիկներին կթույլատրեն անվճար լուսանկարել թանգարանային նմուշները
Օգոստոսի 1-ից Եգիպտոսի իշխանությունները կթույլատրեն անվճար լուսանկարներ անել երկրի գլխավոր պատմամշակութային հուշարձանների և թանգարանների տարածքներում:
Պատմամշակութային հուշարձանների պահպանության և տուրիզմի վարչությունները եկել են այն եզրակացության, որ այսպես ավելի մեծ թվով զբոսաշրջիկների կներգրավեն երկիր:
Դամբարանների և տաճարների ներսում, սակայն, դարձյալ կարգելվի լրացուցիչ լուսաէֆեկտներով նկարահանումը: Նախկինում Եգիպտոսում զբոսաշրջիկները լուսանկարահանումների համար պետք է վճարեին, իսկ որոշ թանգարանային նմուշների լուսանկարահանումն արգելված էր ընդհանրապես:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































