Ուղևորն ուշացել է ինքնաթիռից և ծեծել «Պոբեդայի» աշխատակցին
Երկու ուղևոր ուշացել է Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից Անապա թռչող ինքնաթիռի թռիչքից: Այդ պատճառով նրանք որոշել են «Պոբեդա» ավիաընկերության ներկայացուցչից պահանջել իրենց ինքնաթիռ հասցնել: Նրանցից մեկը հանկարծ հարձակվել է ավիափոխադրող ընկերության աշխատակցի վրա:
«Նրանցից մեկը հարձակվեց ներկայացուցչի վրա և գլխով հարվածեց նրան: Աշխատակիցը կորցրեց գիտակցությունը»,- «Մոսկվա» գործակալությանը հաղորդել են «Պոբեդա» ընկերության մամլո ծառայությունից:
Աշխատակցի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում: Բացի դրանից, նա հիշողության ժամանակավոր կորուստ է ունեցել: Աշխատակցին հոսպիտալացրել են:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































