Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները տոնում են ամուսնության 20-ամյակը
Այսօր լրացել է համաշարհային շոու բիզնես ամենաոճային և ամուր զույգի՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ամուսնության 20-ամյակը, գրում է RIA Novosti-ին:
Այս 20 տարիների ընթացքում եղել են բազմաթիվ խոսակցություններ Դևիդի դավաճանությունների և ալկոհոլի հետ կապված խնդիրների մասին: Ամեն անգամ թվում էր, թե դա ամուսնության վերջն է, սակայն զույգը հաղթահարել է դժվարությունները:
90-ականներին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացող Դևիդ Բեքհեմը հավանել էր Spice Girls ակումբի աղջկան: Նրանց առաջին հանդիպումը եղել էր Բեքհեմի խաղերից մեկից հետո կազմակերպված խնջույքի ժամանակ:
1999թ. հուլիսի 4-ին նրանք մեծ հարսանիք կազմակերպեցին Դուբլինում, որին ներկա էին շատ աստղեր: Հարսանիքի գլխավոր հյուրը Բրուկլինն էր՝ Վիկտորիայի և Բեքհեմի առաջնեկը: 2002-ին Վիկտորիան ունեցավ իր 2-րդ տղային՝ Ռոմեոյին:
2004թ. ԶԼՄ-ները գրում էին, որ Բեքհեմը Վիկտորիային դավաճանել է ոմն Ռեբեկա Լուսի հետ, սակայն Բեքհեմները չբաժանվեցին և 2005թ. ծնվեց նրանց 3-րդ երեխան` Կրուզը: 2007-ին Բեքհեմին կրկին մեղադրեցին կնոջը դավաճանելու մեջ, սակայն Վիկտորիան, փրկելով դրությունը, ասում էր, որ դժվարությունները միայն փրկում են ընտանիքը:
2011-ին ծնվեց նրանց երկար սպասված դուստրը՝ Հարփերը: Այս պահին 4 երեխա ունեցող ընտանիքը ապրում է Լոնդոնում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում