Ինչպես է Bottle Cap Challenge-ը «պայթեցրել» համացանցը, կամ ինչն է միավորում Թիմաթիին, Խարլամովին եւ Սթեթհեմին
Այսօր ամբողջ աշխարհում շատ հայտնի են դարձել չելենջները՝ մրցություններ կամ ֆլեշմոբեր, որոնց շրջանակներում մարդիկ խելահեղ քայլեր են անում։ Օրինակ՝ Ice Bucket Challenge-ի շրջանակներում ամբողջ աշխարհում մարդիկ իրենց գլխին սառը ջուր էին լցնում՝ նկարահանելով դա կամ Kiki Chalenge-ը, որի ընթացքում մարդիկ դուրս էին գալիս ընթացքի մեջ գտնվող մեքենայից եւ պարում Դրեյքի նույնանուն երգի հնչյունների ներքո։
Օրերս նոր, յուրօրինակ չելենջ է հայտնվել Bottle Cap անվան ներքո, որը «պայթեցրել է» համացանցը։ Առաջին հայացքից այն բավական պարզ է. հարկավոր է պարզապես շշի խցանը բացել ոտքով։ Բայց ինչպես պարզվում է, ամեն բան այնքան էլ պարզ չէ։ Չելենջին միացել են աստղեր ամբողջ աշխարհից

















































