Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան Կանադա կատարած այցի ժամանակ իր հագուկապով զարմացրել է ուկրաինացիներին
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան Կանադա կատարած պաշտոնական այցի ժամանակ իր արտաքին տեսքով զարմացրել է ուկրաինացիներին, հաղորդում է korrespondent.net-ը:
Զելենսկայան Տորոնտոյի օդանավակայան է ժամանել երկար սև զգեստով և բաց քթով ամառային կոշիկներով:
Աղբյուրը նշում է, որ գործնական դրես կոդը թույլ չի տալիս կանանց բաց քթով կոշիկներ կրել պաշտոնական հանդիպումների ժամանակ:
Համացանցում առաջին տիկնոջ արտաքինի վերաբերյալ կարծիքները հակասական են եղել: Մի շարք երկրպագուներ հայտնել են, որ Ելենան նորաձև տեսք է ունեցել, մինչդեռ մյուսները քննադատել են առաջին տիկնոջը՝ համապատասխան հագուկապով չներկայանալու համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































