Ոստիկանության կին գնդապետը Ռուսաստանից փախել է Վրաստան
Դոնի Ռոստովի ոստիկանության նախկին գնդապետ Նատալյա Ռազումնայայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հայտնել է ռուսական kp.ru կայքը:
Ռազումնայան կասկածվում է մի շարք քրեական գործեր կեղծելու մեջ: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ մի քանի, այդ թվում՝ խարդախության հոդվածով:
Ռազումնայան հեռացել է համակարգից 2018 թվականին:
Ըստ ռուս իրավապահների Ռազումնայան թաքնվում է Վրաստանում ու քանի որ այդ երկրի հետ ՌԴ-ը դիվանագիտական հարաբերություններ չունի, ապա նրան չեն կարողանա արտահանձնել:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































