Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Կենտրոնական բանկի հերթական անակնկալը վարչապետին. հրապարակվել են օտարերկրյա ներդրումների ցուցանիշները

Մինչ վարչապետը խոսում է տնտեսության մեջ դրական ազդակների, ներդրումների իրականացման մասին, Կենտրոնական բանկը հերթական անակնկալն է մատուցում։ Հրապարակվել են օտարերկրյա ուղղակի ներդրումների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները։

«Բոլոր ազդակները կան ասելու, որ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ, ներդրումներ կատարվում են, և դրանք երևում են պաշտոնական ցուցանիշներից»,-այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արեց հունիսի 20-ին Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ։

Դրանից ընդամենը մի քանի օր հետո` հունիսի 28-ին, Կենտրոնական բանկը հրապարակեց Հայաստանի առաջին եռամսյակի վճարային հաշվեկշիռը։

Հիշեցնենք` սա այն փաստաթուղթն է, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ։

Դատելով հրապարակված թվերից՝ Հայաստանում ներդրումներ իսկապես կատարվում են, ինչպես ասում է վարչապետը։ Այլ հարց է, որ դրանք ոչ թե տոկոսներով, այլ անգամներով զիջում են նախորդ տարվա մակարդակը։

Պաշտոնական տվյալներով, օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում կազմել են ընդամենը 34,4 մլն դոլար։ Որպեսզի հասկանանք, սա շա՞տ է, թե՞ քիչ, համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ի դեպ, դա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում դեռևս չէր մեկնարկել թավշյա հեղափոխությունը, որը ներդրումային բում էր խոստանում տնտեսությանը։ Դրա փոխարեն՝ ահա թե ինչ է տեղի ունեցել. օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարի գրեթե երեք անգամ կրճատվել են։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ արտաքին կապիտալի ուղղակի ներարկումները կազմել էին 94,4 մլն դոլար։ Սա նշանակում է, որ ուղղակի ներդրումները 60 մլն դոլարով պակասել են։

Նույնիսկ դժվար է հիշել, թե վերջին անգամ առաջին եռամսյակում երբ է Հայաստանում այսքան քիչ ներդրում կատարվել։ Այն զիջում է նախորդ առնվազն 10 տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները համեմատաբար փոքր են եղել միայն 2016թթ. առաջին եռամսյակում` կազմել են 37 մլն դոլար։ Բայց նույնիսկ այդ ժամանակ դրանք գերազանցել են այս տարվա մակարդակը։

Համեմատության համար ասենք, որ 2017թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսությունը ստացել է 68 միլիոն դոլարի արտաքին կապիտալի ուղղակի մուտք։ 2015թ. դրանք գերազանցել են 76 միլիոնը։ Վերջին տասնամյակում եղել են տարիներ, որ առաջին եռամսյակում կատարված ուղղակի ներդրումները գերազանցել են նույնիսկ 100 մլն դոլարի սահմանը։

Այս տարի ունենք այն, ինչ ունենք։ Տնտեսության մեջ արտաքին կապիտալի ուղղակի հոսքերը պակասել են նաև 2018թ. վերջի համեմատ։ 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանում կրկնակի քիչ ներդրումներ են իրականացվել, քան 2018թ. վերջին երեք ամիսներին։ Ի դեպ, անցած տարվա ցուցանիշը Կենտրոնական բանկը վերանայել է. եթե նախորդ հրապարակման մեջ 2018թ. չորրորդ եռամսյակում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել էին 70,7 մլն դոլար, ապա վերանայումից հետո կազմել են 67,7 մլն դոլար։ Այսինքն` 3 միլիոնով կրճատվել են։

Այս ցուցանիշները ևս մեկ անգամ վկայում են, որ արտաքին կապիտալը չի վստահում Հայաստանի տնտեսությանը։ Այդ երևույթը նկատվեց հատկապես վերջին մեկ տարում։ Ինչպես հայտնի է, ներդրումները սկսեցին կրճատվել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո։ Մինչ Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը խոստանում էր տնտեսությունը ողողել ներդրումներով, ներդրումները ոչ միայն չեն ավելանում, այլև գնալով պակասում են։

Նույնիսկ Ազգային ժողովի լուծարումը, որի հետ մի ժամանակ փորձ էր արվում կապել ներդրումների չլինելը, չփոխեց իրավիճակը։ Վաղուց արդեն ոչ միայն կառավարությունը, այլև խորհրդարանի մեծամասնությունն է իմքայլական, բայց ներդրումներն էլի չեն ավելանում։

Հիմա էլ փորձ է արվում ներդրումներ չլինելու արդարացումները գտնել դատական համակարգի անկատարության մեջ։ Թեև պարզ է, որ դա հերթական պատրվակն է` իշխանության այդ օղակը ևս մենաշնորհելու համար։

Օտարերկրյա կապիտալի ուղղակի հոսքերի նվազում արձանագրվեց՝ ինչպես անցած տարվա վերջին, այնպես էլ՝ այս տարվա սկզբին։ Արտաքին կապիտալի նման վարքագիծը, անշուշտ, մտահոգիչ է։ Բայց դրա պատճառները պետք է փնտրել ներքին միջավայրում և, առաջին հերթին՝ կառավարության ղեկավարումը ստանձնած քաղաքական իշխանության գործողությունների մեջ։ Այն, ինչ արվում է Հայաստանում և դեռ պիտի արվի առաջիկայում` հիմք չեն տալիս սպասելու ներդրումային ակտիվություն։

Ինչքան էլ հայտարարվի, որ անցումային արդարադատությունը կամ վեթինգն ուղղված չէ սեփականության իրավունքի դեմ, միևնույն է, ներդրողները չեն կարող վստահել դրան։ Առավել ևս, որ Հայաստանում ներդրողների իրավունքների պաշտպանության մակարդակը եղել և շարունակում է մնալ չափազանց ցածր։ Ներդողները համոզված չեն, որ անհրաժեշտության դեպքում կարողանալու են պատշաճ պաշտպանել իրենց շահերը։

Իսկ թե անցած մեկ տարում ի՞նչ է արել այդ ուղղությամբ կառավարությունը, հայտնի չէ։ Կամ, որ ավելի ճիշտ է, ոչինչ էլ չի արել։ Ներդրումային օրենսդրությունը Հայաստանում ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ անկատար։

Չհաշված, որ այս ընթացքում բազմաթիվ նոր ռիսկեր են ի հայտ եկել։ Մեկ տարուց ավելի է՝ կառավարությունը չի կարողանում լուծում տալ Ամուլսարի խնդրին։ Իշխանափոխությունից հետո տնտեսության ռիսկերն այնքան են ավելացել, որ անգամ դրսի կազմակերպություններն են սկսել կոչ անել ներդրողներին` խուսափելու Հայաստանում ներդրումներ անելուց։

Այսքանից հետո, ինչ էլ ասի կառավարությունը ներդրումային միջավայրի բարելավման մասին, առոչինչ է։ Արտաքին ազդակներն ամենևին էլ դրա օգտին չեն։

Մինչ Հայաստանի տնտեսությունը ներդրումների լուրջ կարիք ունի, և առանց դրանց անհնար է պատկերացնել տնտեսության զարգացումը, ահա թե ներդրողներն ինչպես են արձագանքում թավշյա հեղափոխությանն ու քաղաքական իշխանության գործողություններին։ Ու թե այս վիճակը դեռ որքան կտևի, դժվար է նույնիսկ ենթադրել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում