Ռուսաստանը կորցնում է բնակչությունը
ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, թե երկիրը ողբերգական արագությամբ կորցնում է բնակչությանը:
«Մենք կորցնում ենք բնակչությունը ողբերգական արագությամբ: Չորս ամսում բնակչության բնական անկումը կազմել է 149 հազար մարդ: Սա նշանակում է, որ ծնելիությունը կտրուկ նվազել է, իսկ մահացությունը չի նվազում այնքան, որքան մենք կցանկանայինք»,- ասել է փոխվարչապետը:
Գոլիկովան նաեւ ավելացրել է, որ որոշ տարածաշրջաններ կեղծել են վիճակագրությունը եւ թաքցրել են սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդություններից մահացության իրական թիվը:
Նա ասել է, թե իրավիճակը պահանջում է պրոֆեսիոնալ գնահատական եւ լուրջ մեխանիզմներ իրավիճակը կարգավորելու համար:
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































