Կրեմլին զայրացնում է Իսրայելի ավիահարվածները Սիրիային
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Իսրայելի ռազմական գործողությունները Սիրիայում խաթարում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Մենք անհանգստացած ենք դեպքերի նման զարգացմամբ: Իրավիճակի թեժացումը մեզ շատ է մտահոգում: Իսրայելի ուժային գործողությունները կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը: Այս գործողությունները վտանգում են ոչ միայն Սիրիայի, այլ տարածաշրջանի ցանկացած այլ երկրի անվտանգությունը»,- ասել է Զախարովան ի պատասխան լրատվամիջոցների հարցերի:
Իսրայելի ապօրինի գործողությունների հետեւանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում մանկահասակ երեխա:
Վեց իսրայելյան կործանիչներ ներխուժել են Լիբանանի տարածք եւ այնտեղից հարվածներ հասցրել Սիրիայի մի շարք բնակավայրերին:
Top-News.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































