Սիեթլում տղամարդը փքաբլիթով «կաշառել է» ոստիկաններին, որպեսզի բանտում հայտնվի
Սիեթլի բնակիչն օրիգինալ միջոց է գտել բանտում հայտնվելու համար, հաղորդում է AP-ը:
26-ամյա տղամարդը մթության քողի տակ կոտրել է ոստիկանական բաժանմունքի պատուհանն ու ներս մտել՝ սպասելով ոստիկանության աշխատակիցներին:
Նրան հայտնաբերել են հեռուստացույց դիտելիս եւ ծխելիս: Նրա խոսքով՝ «ինքն ավելի շուտ բանտում կհայտնվի շենք ներխուժելով, քան իր հարեւանին սպանելով»: Հայտնի չէ, թե հարեւանի հետ ինչ խնդիրն է նրան ստիպել նման քայլի դիմել:
Մտածելով, որ ոստիկանները կզայրանան, տղամարդը «խաղաղ առաջարկ» է արել եւ փքաբլիթ հյուրասիրել: «Ո՞ր ոստիկանը փքաբլիթ չի սիրում, ճիշտ չէ՞»,- Facebook-ում գրել է ոստիկանության շերիֆը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































