Վիկտորյա Բեքհեմը համբուրվում է ամուսնու հետ. բազմազավակ ծնողները զվարճացել են համերգի ընթացքում
Մեծ Բրիտանիայի ամենահարգված զույգերից մեկը երկրպագուներին զարմացրել է «Գլաստոնբերի» երաժշտական փառատոնին, որը Բրիտանիայի մշակութային ամենակարեւոր իրադարձություններից մեկն է։
45-ամյա Վիկտորյան եւ 44-ամյա Դեւիդ Բեքհեմը ծիծաղել են, համբուրվել դեռահասների նման։ Հանրության համար, որը սովորել է տեսնել Բեքհեմի անթափանց հայացքը, այսպիսի պահվածը նորություն էր։ «Նրանք համբուրվում էին ու միմյանց գրկում, ինչպես երիտասարդ սիրահարները։ Դա կրքի հանրային ցուցադրում էր, բայց ինչպես երեւում է, նրանց համար միեւնույնն էր, նրանք այդքան տարված էին մեկը մյուսով»,- փառատոնի այցելուի խոսքերը մեջբերել է Mirror-ը։
Բայց նրանց արկածներն այսքանով չեն ավարտվել. Դեւիդ եւ Վիկտորյա Բեքհեմները տոնից վերադառնալիս խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները։ Այժմ հայտնի ֆուտբոլիստի կնոջը 100 ֆունտ ստերլինգի չափով տուգանք է սպառնում։
Բեքհեմները եւ նրանց երկու ընկերները չորսով նստել են Range Rover-ի ետեւում, թեեւ այն նախատեսված է երեք հոգու համար։ Լքելով VIP տարածքը՝ Վիկտորյան պառկել է ամուսնու ծնկներին, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե մեքենայում չէ, հայտնում է The Sun-ը։
Սա կանոնների կոպիտ խախտում է։ Ըստ օրենքի՝ բոլոր ուղեւորները պետք է ամրագոտի կապեն։ Ետեւի նստարանին դրանք ընդամենը երեքն են։ Ակնհայտ է, որ նախկին երգչուհին ցանկացել է ամուսնուն ավելի մոտ լինել. վարորդի կողքի նստարանն ազատ է մնացել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում