Լոնդոնում թռչող ինքնաթիռից տղամարդու մարմին է ցած ընկել
Լոնդոնի օդանավակայանին մոտեցող «Քենիական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռից անհայտ տղամարդու մարմին է ցած ընկել, որը հայտնաբերվել է «Մառախլապատ Ալբիոնի» սեփական տներից մեկի բակում: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:
Դեպքի վայր ժամանած բժիշկներն ու ոստիկանության աշխատակիցները հաստատել են անհայտ անձնավորության մահը: Նշվում է, որ դիահերձում կկատարվի, ինչպես նաև ոստիկանությունը կպարզի տղամարդու ինքնությունը:
Նախնական տվյալներով` վերջինս ցանկացել է անվճար երթևեկել և տեղ է զբաղեցրել տեխնիկական գոտում: Այնտեղ հայտնաբերվել է պայուսակ, որի մեջ եղել է ջուր և սննդամթերք:

















































