ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարները
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատել է, որ Իրանը գերազանցել է ցածր հարստացված ուրանի պաշարները, որոնք թույլատրված են միջուկային համաձայնագրով, հաղորդում է AP-ը:
«ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ ուրանի պաշարները, որոնք հարստացվել են մինչեւ 36,7%, գերազանցել են թույլատրելի 300 կգ շեմը»,- հայտարարել է գործակալության գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը, քանի որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է կրճատել միջուկային համաձայնագրով նախատեսված իր պարտավորությունները:
Նշենք, որ Իրանը հայտարարել է, որ մտադիր է սկսել պատժամիջոցների կրճատման երկրորդ փուլը միջուկային համաձայնագրի շրջանակում հուլիսի 7-ին։

















































