Շվեդիայի իշխանությունները Ռուսաստանի պատճառով ուժեղացրել են Գոթլանդ կղզում հակաօդային պաշտպանությունը
Շվեդիայի իշխանությունները Ռուսաստանի պատճառով ուժեղացրել են Բալթիկ ծովի Գոթլանդ կղզում հակաօդային պաշտպանությունը: Բալթյան տարածաշրջանում Ռուսաստանի հետ լարվածության պատճառով կղզում նոր «երկիր-օդ» հակահրթիռային համակարգ է տեղակայվել, հաղորդում է DW-ը՝ հղում անելով երկրի զինված ուժերին:
Հակաօդային պաշտպանության համալիրը մշակվել է Saab ընկերության կողմից, այն կփոխարինի ավելի վաղ տեղակայված զենիթային համակարգերին:
«Ռազմական-ռազմավարական տեսանկյունից Գոթլանդը կարեւոր տարածաշրջան է»,- հայտարարել է Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Բյուդենը:
Նրա խոսքով՝ կղզու աշխարհագրական դիրքը զգալի ռազմական առավելություն է տալիս պաշտպանության տեսանկյունից:
Գոթլանդ կղզին տեղակայված է Կալինինգրադից 330 կմ հեռավորության վրա, որտեղ տեղակայված է ՌԴ ռազմածովային նավատորմի շտաբը: Վերջին տարիներին տարածաշրջանում բազմիցս իրավիճակներ են ծագել, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին ռազմական ինքնաթիռներ են ուղեկցել եւ հակառակը:

















































