WikiLeaks-ի գլխավոր խմբագիրը՝ Ասանժի փխրուն առողջության մասին
WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիսթին Հրաֆնսոնը ներկայացրել է սերվիսի հիմնադիր Ջուլիան Ասանժի առողջական վիճակը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ներկայում Ասանժի առողջական վիճակը կայունանում է։
«Անշուշտ, նա ավելի լավ վիճակում չէ, քան մի քանի շաբաթ առաջ»,- նշել է Հրաֆնսոնը։
Նա ավելացրել է, որ Ասանժը դեռ տառապում է, իսկ նրա հոգեբանական վիճակը փխրուն է։ Հրաֆնսոնը նշել է, որ սերվիսը կշարունակի հրապարակել տեղեկատվություն մինչեւ 2020 թվականն իրենց հիմնադրի գործով լսումներն սկսվելը։

















































