Ամերիկացի հայտնի դերասանուհին նախընտրել է պսակադրվել Լոնդոնի հայկական եկեղեցում
Հայտնի ամերիկացի դերասանուհի, մոդել և երգչուհի Քեթրին Մաքֆին ամուսնացել է իր երաժշտական պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի հետ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, 35-ամյա դերասանուհու և նրա 69-ամյա ընտրյալի պսակադրությունը կայացել է Լոնդոնի կենտրոնական Քենսինգթոն շրջանում գտնվող Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում` հունիսի 29-ին:
Հարսանեկան արարողությանը շուրջ 100 հյուր է ներկա գտնվել, որոնց թվում եղել են հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և դիզայներ Զակ Պոզենը, որը կարել է Մաքֆիի հարսանեկան զգեստը: Քեթրին Մաքֆին ճանաչում է ձեռք բերել 2006-ին American Idol երաժշտական հեռուստաշոուիի 5-րդ եթերաշրջանին մասնացելու շնորհիվ:
Սուրբ Եղիշե եկեղեցին մեծությամբ երկրորդ հայկական վանքն է Լոնդոնում: Այն գործում է 2000-ականներից և տեղակայված է նախկին անգլիական եկեղեցու տարածքում: 1867-ին կառուցված հին շենքը 1998-ին ձեռք է բերել հայ բարերար Վաչե Մանուկյանը և նվիրել է Հայ առաքելական եկեղեցուն: Եկեղեցին օծվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում