ՌԴ Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը կհիմնի սեփական կինոստուդիան մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգու տարածքում: Այդ մասին հայտնել է Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Life-ը:
«Մենք ցանկանում ենք, որ ի հայտ գա բարձրորակ եւ ճշմարիտ կինո, եւ հենց այդ պատճառով մենք նախաձեռնել ենք այդ ծրագիրը եւ ես կարծում եմ, որ առաջիկայում կհիմնենք այդ կինոստուդիան, կինոկենտրոնը, որում կնկարահանենք ֆիլմերը»,-պատմել է նա «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Շոյգուի խոսքով՝ այժմ նախարարությունը ստանում են տարատեսակ սցենարներ, սակայն հաճախակի դրանք վերաբերում են անցյալ տարիներին, ոչ թե վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Նախարարն ընդգծել է, որ ռուս հանդիսատեսին պակասում է պատմություններն այսօրվա հերոսների եւ նրանց մասին, ովքեր ներկայումս հակազդում են այդ հսկայական հրեշին, որը միջազգային ահաբեկչությունն է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը