ԱՄՆ-ում աճուրդի է հանվել առանձնատունը, որտեղ 80 տարի առաջ նկարահանվել է «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմը (լուսանկարներ)
ԱՄՆ Ջորջա նահանգում աճուրդի է հանվել առանձնատունը, որտեղ 1939թ.-ին նկարահանվել է «Քամուց քշվածները» (Gone with the Wind) հայտնի ֆիլմը: Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Աճուրդը բաց կլինի հուլիսի 4-ից և կավարտվի հուլիսի 25-ին: Մեկնարկային գինը 1 մլն դոլար է:
Շուրջ 930 քառակուսի մետր տարածք ունեցող առանձնատունը բաղկացած է 12 ննջասենյակից և 12 լոգասենյակից, լողավազանից, 12 հեռակառավարվող բուխարիներից, հյուրասենյակից, ճաշասենյակից, հսկայական խոհանոցից և 4 մեքենա տեղավորող ավտոտնակից:
Հաղորդվում է, Մարգարետ Միթչելը, որի համանուն վեպի հիման վրա է նկարվել «Քամուց քշվածները» ֆիլմը, առանձնատան լուսանկարները տեսել է Atlanta ամսագրում և հայտնել ֆիլմի պրոդյուսեր Դևիդ Սելզնիքին, որ այն համապատասխան է վեպի հերոս Էշլի Ուիլքիի տան համար:
Առանձնատունը կառուցվել է 1836թ.-ին: 2017թ.-ին այն 2 մլն դոլար արժողությամբ վերանորոգման է ենթարկվել:
Համանուն վեպի սյուժեով նակարահանված ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ջորջիա նահանգի Քլեյտոնի շրջանում և Ատլանտա քաղաքում՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի և վերակառուցման դարաշրջանի ընթացքում: Այն նկարագրում է պլանտացիաների հարուստ սեփականատիրոջ աղջկա՝ Սկարլետ Օ'Հարայի՝ ունեցվածքի սեփականատեր դառնալու համար մղած պայքարը:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում