ՌԴ կառավարությունն արգելել է արտասահմանյան բուժպարագաների գնումը
Ռուսաստանի կառավարությունը արգելել է գնել արտասահմանյան բուժպարագաներ եւ սարքավորումներ, մասնավորապես՝ թոքերի արհեստական վենտիլյացիայի սարքեր, պրոթեզներ, բինտեր եւ տակդիրներ։ Այսպիսով ընդլայնվել է այն առարկաների ու պարագաների ցանկը, որոնք պետական ու մունիցիպալ բուժհաստատությունները չեն կարող գնել, եթե արտասահմանյան արտադրության են։

















































