Գերմանիան Իտալիային կվերադարձնի նացիստական զորքերի գողացած նկարը
Գերմանիան մտադիր է Իտալիային վերադարձնել Ֆլորենսիայի Ուֆֆիցի պատկերասրահից 1943-ին նացիստական զորքերի կողմից գողացված նկարը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, խոսքը ծաղիկներով լի ծաղկամանի նկարի մասին է, որի արժեքը գնահատվում է միլիոնավոր եվրոներ: Նկարը գտնվել է գերմանական ընտանիքի տիրապետության տակ:
Հունվարին Ուֆֆիցի պատկերասրահի ղեկավարը հայտարարել էր, որ Գերմանիան «բարոյական պարտականություն» ունի օգնելու վերադարձնել այն թանգարանին:
Նկարը, որը պատկանում է հոլանդացի վարպետ Յան վան Հոյսումին, առաջին անգամ ցուցադրվել է Ֆլորենսիայում 1824-ին:
Այն գտնվել է 1991-ին, սակայն վերադարձնել չի հաջողվել: Ընտանիքը, որի անունը չի նշվում, 2 մլն եվրո է պահանջել նկարի դիմաց:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը