Կիպրոսի նախագահը կոտրվածք է ստացել և շտապ վիրահատվել
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը շաբաթ առավոտյան դժբախտ պատահարի հետևանքով աջ ազդրոսկրի կոտրվածք է ստացել, գրում է РИА Новости-ն: Նախագահը շտապ վիրահատվել է:
«Բուժող բժշկի տվյաներով՝ ակնկալվում է, որ մոտ 3 շաբաթ անց հանրապետության նախագահը սովորական ռեժիմով կվերաստանձնի իր պարտականությունները»,- ասել է առողջապահության նախարար Կոնստանտին Իոաննուն:
Հաղորդվում է, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների, այժմ նախագահն իր պալատում է գտնվում: Նրա վիճակը կայուն է, ինքնազգացողությունը՝ լավ:
Նշենք, որ Անաստասիադիսը 72 տարեկան է: Նա առաջին անգամ, Կիպրոսի նախագահ է ընտրվել 2013թ.-ին, իսկ 2018թ.-ի ընտրությունների արդյունքում վերընտրվել է:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































