Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի
Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ: «Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):
Անդրադառնալով հարցին, թե ինչու է սիրում Արցախը, նա ասել է. «Առաջինն այն է, որ ես գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանան: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն է, որ ես ճանաչում եմ Արցախն ու արցախցիներին, և ասում եմ ձեզ՝ դուք հրաշալի եք: Ես սիրում եմ պաշտպանել այն երկիրը ու ժողովրդին, ովքեր ապրում են այս հողի վրա: Ինձ համար շատ կարևոր է իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»:
Երգիչն ընդգծել է իր սերն ու հարգանքը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ ինքն ուրախ է, որ ճանաչել է նախագահի մարդ տեսակը, զգացել նրա բարությունն ու նրբանկատությունը:
Պատրիկ Ֆիորին խոստացել է կրկին գալ Արցախ ու երգել արցախցիների համար:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը