Եվրոպական երկրները կստեղծեն ռազմական համացանց
Գերմանիան և Նիդերլանդները պայմանավորվել են միավորել ջանքերը պատմության մեջ առաջին ռազմական համացանցի ստեղծման գործում: Այս մասին գրում է ZDNet պարբերականը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է Գերմանիայի և Նիդերլանդների պաշտպանության նախարարներ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Անկ Բեյլևելդի կողմից Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների նախարարների նիստի ժամանակ:
Միացյալ նոր ցանցը կստանա Tactical Edge Networking (TEN) անվանումը և ապագայում կմիավորի ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-երկրների ռազմական ցանցերը:
TEN-ի կենտրոնակայանը կտեղայանվի գերմանական Կոբլենց քաղաքում: Ցանցի զարգացման արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































