Հայերը Big Seven Travel-ի վարկածով աշխարհի ամենասեքսուալ ազգությունների լավագույն 10-յակում են հայտնվել
Ճամփորդական ոլորտի Big Seven Travel հարթակը ներկայացրել է աշխարհի 50 ամենասեքսուալ ազգությունների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է սոցկայքերի ավելի քան 1,5 մլն օգտատերերի շրջանում անցկացված հարցման արդյունքում:
Հայաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի 8-րդ հորիզոնականում:
«Քարդաշյան ընտանիքը Հայաստանի համար աշխարհի ամենասեքսուալ ազգությունների քարտեզում առաջատար դիրք է ապահովում»,- ասված է հրապարակման մեջ:
Աղյուսակը գլխավորել են ուկրաինացիները: Երկրորդ տեղում են դանիացիները, որոնց հետևում են ֆիլիպինցիները, բրազիլացիներն ու ավստրալացիները:
Ցանկը եզրափակում են իռլանդացիները:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































