Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Բոլոր սահմանադրական մարմիններն ունեն պատասխանատվություն ճգնաժամի լուծման համար․ Վահե Գրիգորյանի նամակի 2-րդ մասը

ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ նամակով դիմել է ՍԴ անդամներին եւ սահմանադրական մարմիններին՝ Ազգային ժողովին, նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին: Նա, իրավիճակը ճգնաժամային բնորոշելով, հանգուցալուծման երեք տարբերակներ է նշել։

«Դատավորների անփոփոխելիության սկզբունքը


Որևէ առարկության այս սկզբունքի դեմ՝ որպես դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկի, կիրառության դեմ մերժելի է: Սակայն այս սկզբունքը պետք է կիրառվի իր նպատակային նշանակության ուղղությամբ և չի կարող դառնալ հակառակ նպատակների պաշտպանության գործիք: Դատավորների անփոփոխելիության սկզբունքը կոչված է դատավորներին և դատարանները (ինչպես և համարժեք գործառույթ իրականացնող այլ ատյաններին) պաշտպանել իշխանության այլ ճյուղերի կամ այլ աղբյուրների ազդեցություններից: Այն, այլ խոսքով, դատավորների և դատարանների անկախության պաշտպանություն է:

Այս սկզբունքը չի կարող բացարձակ դիտվել և ենթակա է ողջամիտ սահմանափակումների: Այս սկզբունքի կիրառությունը պետք է առավելագույնս ապահովվի,երբ խոսքը վերաբերում է քաղաքական իշխանության փոփոխությունների արդյունքում միջամտությունների հավանականությանըդատական իշխանությանը:

Սակայն, 2015թ.-ի Սահմանադրության փոփոխությունը ոչ քաղաքական ուժի իշխանության մեջ փոխատեղման, ոչ էլ դատական իշխանության, առավել ևս՝ Դատարանի նկատմամբ դրա անկախությանը միջամտելու համար թիրախավորված գործընթաց է եղել: 2015թ.-ի սահմանադրական փոփոխություններով կատարվել է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում պետության մոդելի ամենաարմատական փոփոխությունը, որը համակել է ինչպես գործադիր և օրենսդիր, այնպես էլ դատական իշխանության ողջ սպեկտրը: Ավելին, այս փոփոխություններն ինքնին հանգեցրել են հենց Դատարանի կազմության, դրա ընթացակարգերի և լիազորությունների էական փոփոխությունների, դատավորների կարգավիճակի ներդրման դատարանում, խորհրդարանական Հանրապետությունում Դատարանին նոր՝ առավել ծանրակշիռ դերով օժտելուն:

Արդ, Սահմանադրի նպատակն է եղել օր առաջ այդ փոփոխությունների կյանքի կոչելը, որի դիմաց դատավորների անփոփոխելիության սկզբունքի մասնակի զիջումը ոչ միայն չէր կարող խոնարհեցնել Դատարանի անկախությունը, այլև՝ փոփոխություններով հանդերձ, նոր Սահմանադրության գործարկմամբ այն պետք է էլ առավել ընդգծված և ամրապնդված լիներ:

Մինչդեռ, 213 հոդվածի այն մեկնաբանությունը, որը,ձևականորեն հղում տալով դատավորների անփոփոխելիության սկզբունքին, կիրառվել է 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, ոչ թե Դատարանի անկախության պաշտպանության նպատակ հետապնդող մոտեցում կարող է դիտվել, այլ դրա տրամագծորեն հակառակը: Այնպես, ինչպես դատավորների անփոփոխելիության սկզբունքը փորձ է եղել մեջբերել Սահմանադրության 213 հոդվածի կիրառված մեկնաբանության համար, այն ավելի շատ դարձել է մեկ քաղաքական կուսակցության որոշմամբ Դատարանի (այլևս՝ Սահմանադրությամբ երաշխավորած) իր ներկայացուցչական մարմինները ընտրելու ինքնավարության միջամտությանը և Դատարանի՝ Սահմանադրությամբ նախատեսված մոդելի կյանք իրագործումը շուրջ 2 տասնամյակ հետաձգելուն:

և ես խորապես ափսոսում եմ, որ միջազգային այն կազմակերպությունները, որոնք 2015թ.-ի սահմանադրական փոփոխությունների ողջ ընթացքում գործուն դերակատարություն են ունեցել իրենց փորձագիտական միջամտություններով տարբեր հարցերի վերաբերյալ, գլխովին անտեսել են հենց այն իշխանության և նրա ներկայացուցիչների՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի վկայակոչմամբ թույլ տված քաղաքական միջամտությունները, որոնց հետ նույն միջազգային կազմակերպությունները ուղիղ կապի մեջ են եղել այս ողջ ընթացքում: Սա խոր հիասթափության և այդ կազմակերպությունների կողմից քաղաքական-կուսակցական կողմնապահության արդարացված տպավորություն կարող էր թողնել հայաստանյան հանրության շրջանում:

և այսու, մեր պետության սահմանադրական մոդելի ամբողջական փոփոխության պայմաններում, երբ արմատապես վերափոխվել են գործադիր, օրենսդիր և, մասամբ՝ դատական իշխանությունների կազմավորման, ընթացակարգային և գործառութային կարգավորումները, Դատարանի դատավորների՝ Սահմանադրությամբ նախատեսված մասնագիտական և ներկայացուցչական բազմազանության պայմաններում ձևավորվելիք նոր կազմը կարող էր որևէ կերպ և որևէ խնդիր առաջացնել դատավորների անփոփոխելիության սկզբունքի հետ: Ավելին, շարունակելով հենց դեռ նախորդ սահմանադրական ընթացակարգերից օգտվելու հնարավորությունից, միջազգային կազմակերպությունների աչալուրջ հսկողության տակ և առանց որևէ առարկության հանդիպելու օրվա քաղաքական իշխանությունը ամբողջացրել է Դատարանի նկատմամբ իր վերահսկողական լծակները՝ Դատարանի անդամ ընտրելով իր անդամին և անմիջապես վերընտրելով ցմահ (մինչև 65 տարեկան պաշտոնավարման ժամկետում) նախագահի կարգավիճակում՝ դրանով իսկ Հայաստանին՝ դատավորների անփոփոխելիության սկզբունքի պաշտպանության ներքո զրկելով մինչև 2035թ.-ը Սահմանադրի կողմից նախատեսված Դատարանն ունենալու հենց նույն մարդկանց և միջազգային կազմակերպությունների կողմից գործուն կերպով հրամցված մոդելից, որպես ամենաարդյունավետ Դատարան մոդել:

Իմ՝ դատավորի տրված երդումս ինձ արգելում է այս իրողությունը, ներառյալ նաև միջազգային կազմակերպությունների մասով, չբարձրաձայնելու շռայլությունը:

Դատարանի հեղինակության հարցն ու խնդիրը
Սահմանադրության 213 հոդվածի մինչ այսօր ունեցած մեկնաբանության ներքո Սահմանադրի կամքին հակառակ նշանակմամբ և դրանով էլ ավելի խորացնելով հայաստանյան հանրության աչքում մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող ատյանի հանրային ընկալումը, զուտ միայն իրավական դատողությունների սահմանափակելու անհնարինությամբ այս խնդրի լուծումը նաև ունի Դատարանի, մասնավորապես, և սահմանադրական արդարադատության, առհասարակ, հեղինակության պաշտպանության ասպեկտ:

Ես չեմ կարող այս հարցի շրջանակներում, իմ կարգավիճակով պայմանավորված, ծավալվել ավելի, քան նշվեց, սակայն սույն նամակի հասցեատերերից յուրաքանչյուրին պետք է խնդրեմ սա տեսադաշտում պահել:

և ես ցավով եմ նկատում, որ այս պարզ իրողությունն առ այսօր անտեսված է եղել Դատարանի անդամների կողմից՝ առնվազն այնքանով, որքանով որ մեկ քաղաքական կուսակցության և իր նախկին անդամի կողմից Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը ուղղակիորեն հանգեցրել է Դատարանի ներքին ինքնավարության ամենակարևոր հարցերից մեկի՝ իր նախագահի ընտրության և այդ ընտրության հնարավորության Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետից մոտ 3 անգամ և այնպիսի փաստերի և գործողությունների զուգամիտմամբ, որ կարող են կասկած հարուցել Դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության մասին:

Լուծման տարբերակներ
Այս խնդիրը՝ Սահմանադրության 213 հոդվածի ճշգրիտ և կամայականություններից զերծ պահող մեխանիզմ նախատեսող մեկնաբանությունը չի կարող լուծման առարկա հանդիսանալ Դատարանում (եթե այն նույնիսկ որևէ կերպ բարձրացվի Դատարանի առջևորևէ վարույթի շրջանակներում), քանի որ խնդրո առարկան հենց Դատարանի կազմի գերակշիռ մեծամասնության դատավորի պաշտոնում պաշտոնավարման սահմանադրականությանն է վերաբերում (թեկուզևսահմանադրականության այդ խնդիրն իր ողջ սրությամբ ծագել է այս նորմերի 2015թ.-ի դեկտեմբերի 6-ից մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում տեղ գտած իրողությունների խոցելի սահմանադրականությունից): Այլ խոսքով, ակնհայտ է, որ՝

Սահմանադրության որևէ դրույթով մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները նշանակված սահմանադրական դատարանի անդամների կարգավիճակը expressisverbis չի վերափոխել Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրաիրավական կարգավիճակի.
մինչև 2015թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխությունները Դատարանի նշանակված անդամները երբևէ չեն տվել Դատարանի դատավորի երդում և շարունակում են պաշտոնավարել իրենց՝ Դատարանի անդամի նախկինում տրված երդման ներքո՝ փաստացի որպես Դատարանի անդամներ.
Սահմանադրության 213 հոդվածի առաջին նախադասությունը, որով կարգավորվում է Դատարանի նախկինում նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետը, չի կարող մեկնաբանվել որպես Դատարանի անդամի կարգավիճակից դեպի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակի վերափոխման, քանի որ նման մեկնաբանությունը կամայականության և նույն նորմը Սահմանադրի կամքին հակառակ կիրառության դաշտ կձևավորեր և, փաստացի, այդպես էլ տեղի է ունեցել, ինչպես նկարագրված է վերևում.
Սույն խնդրի լուծումը դուրս է Դատարանի լուծման հնարավորությունից, քանի որ այն ուղղակիորեն վերաբերում է այս պահի դրությամբ Դատարանի 7 անդամների սահմանադրաիրավական կարգավիճակին և Դատարանի մեկ անդամի նշանակման և Դատարանի նախագահ ընտրվելու հարցին.
Այս խնդրի խորությունը հստակ և վերջնական մեկնաբանություններով վերջնականորեն լուծելու պահանջ է առաջացնում, սակայն չկա որևէ ատյան, որն իրավասու և ի զորու է տալ այդ վերջնական լուծումը:
Ամենախոր հարգանքով վերաբերվելով միջազգային փորձագետներին և Եվրոպայի խորհրդի մասնագիտացված մարմիններին, այդուհանդերձ, կարծում եմ, որ այս հարցի քննարկման լավագույն ձևաչափը Դատարանի դատարանակազմական լիազորություններով օժտված սահմանադրական մարմինների քննարկման և համախոհությամբ լուծման տիրույթում է՝ Դատարանի անդամների և դատավորների մասնակցությամբ, որի կապակցությամբ ստորև ներկայացնում եմ խնդրի լուծման իմ տարբերակները:

Ես համարում եմ, որ այս հարցի լուծումը խիստ ներքին սուվերենության տիրույթում է և ավելի շատ պետք է ստանա այն հարցի պատասխանը, թե ինչպես է Հայաստանը վերականգնելու իր Դատարանի նկատմամբ հարգանքն ու վերահաստատելու դրա անկախության երաշխիքները, այն ազատելով կուսակցական դատարանի հնարավոր ընկալումներից հանրության շրջանում՝ ձերբազատելով Դատարանին կուսակցականացվածության ծանրությունը իր հեղինակության և հանրային վստահության համար կրելու բեռից:

Տարբերակ 1

Դատարանի անդամների և դատավորների, ինչպես նաև Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը:

Եթե այս տարբերակն է ընտրվում, ապա սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով և դրա ձևավորման ընթացքում մինչև 2018թ.-ի ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձևավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձևավորման համար՝ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով հետապնդվող Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչև 2035թ.-ը սպասելը:

Տարբերակ 2

Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը և 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը:

Իրավական անվտանգության նկատառումներից ելնելով Դատարանը կարող է անդրադառնալ նաև 2018թ.-ի ապրիլի 9-ից մինչ այդ դատարանի կազմության պահը կայացված որոշումների հարցին՝ մեկ և ընդմիշտ կնքելով նաև այդ հարցի վերջնական լուծումը, իսկ մինչ այդ որոշման կայացումը 2018թ.-ի ապրիլի 9-ից կայացված որոշումների իրավական ուժը անվերապահորեն ճանաչվելու է:

Այս տարբերակի դեպքում թեկնածուների և նրանց ընտրության ընթացքում պետք է ապահովվի առավելագույն համախոհություն ընդդիմության և քաղաքական մեծամասնության, ինչպես նաև թեկնածուներ ներկայացնելու իրավասություն ունեցող մարմինների միջև՝ մեկընդմիշտ ազատելով Դատարանին մեկ քաղաքական ուժի կողմից դոմինացված ատյան համարելու հանրային ընկալման իներցիայից: Այս կապակցությամբ մասնագիտական համայնքի և քաղաքացիական հասարակության ներգրավումը խիստ խրախուսելի կլինի:

Մանրամասները մասնագիտական աշխատանքային քննարկման առարկա կարող են լինել:

Տարբերակ 3 (ամեն դեպքում).

Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը և մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամներն ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ և օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից:

Սակայն, քանի որ այս տարբերակը պայմանավորված է Դատարանի անդամների բացառիկ հայեցողությամբ, դրա լուծումը մնում է բացառապես Դատարանի անդամների լուծման տիրույթում և դուրս է սույն գրության մյուս հասցեատերերի լուծման տիրույթից և երկրորդային տարբերակ պետք է դիտարկվի ամեն դեպքում այս պայմաններում:

Իմ մոտեցումը խնդրի լուծմանը.

Ինքս ունեմ իմ նախընտրելի տարբերակը սույն ճգնաժամի հաղթահարման համար, սակայն ձեռնպահ կմնամ դրա հրապարակումից մինչև Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից իրենց մոտեցումների ձևավորումը:

Ես չեմ բացառում նաև Դատարանի կազմությանը մասնակից սահմանադրական մարմինների կողմից և Դատարանի անդամների և դատավորների համախոհությամբ միջանկյալ որևէ տարբերակի քննարկումը, եթե դա խնդրի շուրջ հանրային կոնսենսուսի կարող է հանգեցնել և Դատարանին թույլ տալ նախկին բեռի թոթափումից հետո լիարժեքորեն անցնել իր՝ Հայաստանի սահմանադրական կառուցվածքում իշխանության գլխավոր գրավիտացիոն կենտրոնի և իշխանության ճյուղերի հավասարակշռող մեխանիզմի դերը:

Սույն գրության նպատակը
Սույն նամակի մեջ վերը թվարկված իմ հիմնավորումների հիմքով ես պնդում եմ, որ Սահմանադրության 213 հոդվածը կիրառելիս դրա ֆորմալիստական մեկնաբանության արդյունքում առաջին հերթին կուսակցական որոշումների և գործողությունների շարքի իրագործմամբ Դատարանի կազմը համալրվել և Դատարանի նախագահի պաշտոնում ընտրությունը կատարվել է Սահմանադրության 213 հոդվածով նախատեսված և Սահմանադրի իրական նպատակների անտեսմամբ և դրանց իրագործման հանրային շահին դեմ՝ փաստացի կասեցնելով Սահմանադրի կողմից իր իսկ սահմանած Դատարանն ունենալու հեռանկարի իրագործվելը մինչև 2035թ.-ը, այն պայմանավորելով կուսակցական որոշմամբ և նույն կուսակցության անդամի նշանակմամբ՝ նրա պաշտոնավարման ժամկետի լրանալով:

Ես նպատակ ունեմ Դատարանի առջև ծառացած խնդիրների այս խումբը, սկսած Դատարանի ներքին ինքնավարության և դատավորների կողմից իրենց նախագահին ընտրելու և վերջացրած Դատարանի կազմի սահմանադրականությանն հարցին՝ վերջնական որոշման հասնել: Խնդրի խորությունը և լուծման՝ Դատարանի հնարավորություններից դուրս լինելու առանձնահատկությունը, այս ձևաչափի ընտրության հիմքն է:

Սահմանադրությամբ Դատարանի կազմությանը մասնակից բոլոր սահմանադրական մարմիններն ունեն իրենց պատասխանատվությունը այս ճգնաժամի լուծման համար: Նրանք բոլորն էլ ունեն Սահմանադրության դրույթների իրենց լիազորություններին վերաբերելի մասով մեկնաբանության և կիրառության պատասխանատվություն այն պայմաններում, երբ Սահմանադրության նորմերի վերջնական մեկնաբանության համար կոչված բարձրագույն դատական ատյանն ի վիճակի չէ դա ապահովել այս պահին:

Դատարանը պետք է վերջապես ձերբազատվի կուսակցական դատարանի և կուսակցական որոշումներով և նպատակահարմարությամբ ձևավորված դատարանի հանրային ընկալումից: Մինչդեռ վերը թվարկված իրողությունները էականորեն խոչընդոտելու են Դատարանին՝ իր նկատմամբ հարգանքի և հեղինակության, իր գործունեության նկատմամբ հանրային վստահության վերականգնման գործում: Ակնհայտ է, որ իրավիճակը ստանդարտ չէ և, որքանով ես եմ հասկանում Դատարանում իմ ունեցած հանդիպումներից, նման հարցերի քննարկումը նույնիսկ ընդունված պրակտիկա այս դատարանում չի եղել: Հնարավոր է, որ ստանդարտ չեն լինելու խնդրի լուծման ճանապարհները, և, այդուհանդերձ, դրանք չեն կարող շեղվել սահմանադրականությանուղեծրից:

Ափսոսում եմ, որ առնվազն այս՝ Դատարանի ներքին ինքնավարությանը վերաբերող կարևորագույն գործառույթներից մեկի՝ դատավորների կողմից Դատարանի նախագահի ընտրության հարցին մեկ առանձին վերցրած քաղաքական կուսակցության միջամտությունը և դրա որոշման փաստացի պարտադրումը իր ժամանակին՝ Դատարանի նկատմամբ հարգանքի պահանջով դիմադրության չի արժանացել հենց Դատարանի անդամների կողմից: Անհանդուրժելի եմ համարում որևէ քաղաքական կուսակցության կամ այլ խմբավորման կողմից Դատարանի գործունեության նկատմամբ նման վերաբերմունքը, առավել ևս՝ Սահմանադրի նպատակներին հակադրվելով կուսակցական որոշումների փաստացի պարտադրումը Դատարանին:

Ես հուսով եմ, որ այս քննարկումները մեզ տանելու են Դատարանի համար գործունեության բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ոչ թե՝ ապակառուցողական հակադրվածության տրամադրության: և, կարևորելով խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտությունը և սույն գրության հասցեատերերին՝ խնդրի բնույթից բխող իրավական անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում եմ իրենց մոտեցումները ձևավորել և քննարկումները սկսել օր առաջ»։