Յուրի Շատունովին հոսպիտալացրել են
Ռուս էստրադային երգիչ Յուրի Շատունովի համար շտապ օգնություն են կանչել Նովոսիբիրսկում իր ելույթի նախօրեին: 90-ականների աստղը, որի երգերը բազմաթիվ երկրպագուների էին հուզում, ներկայում համերգային շրջագայություն է իրականացնում Սևծովյան ափամերձ շրջաններում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, հունիսի 26-ին երգիչը գանգատվել է ատամ ցավից: Կարճ ժամանակ անց նրա ինքնազգացողությունը վատթարացել է, և նրան տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը:
Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո Շատունովը համերգ է տվել: Ի դեպ բեմահարթակից նա շնորհակություն է հայտնել բժիշկներին, որոնք արագ արձագանքել են կանչին:
«Ես, իհարկե, անչափ շնորհակալ եմ նրանց դրա համար: Եթե ամեն ինչ այլ լիներ, ես այսօր այստեղ կանգնած չէի լինի», - ասել է 45-ամյա երգիչը:

















































