Ֆրանսիայում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի մոտակայքում. կան վիրավորներ
Ֆրանսիայի արևմտյան Բրեստ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել մզկիթի հարևանությամբ: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, վերջինիս գործողություններից երկու մարդ հրազենային վնասվածք է ստացել:
Բրեստի դատախազի խոսքով՝ զինված անձը կրակ է բացել, երբ մարդիկ մզկիթից դուրս գալիս են եղել: Տեղի իշխանությունները նշում են, որ պարզ չէ, թե արդյոք նրա գործողությունները կրոնական շարժառիթ են ունեցել, թե այլ գործոններով են պայմանավորված եղել:
Հրաձգության հեղինակը փախուստի է դիմել:

















































