Յոթ սխալ, որոնք սպանում են բիզնեսը
1. Անպատասխանատվություն
Անպատասխանատու մարդը վտանգավոր է, անկառավարելի: Նա նույնն է, ինչ հոգեպես անառողջ մարդը։ Վստահել կամ որեւէ բան բացատրել նման մարդուն անիմաստ է։ Սա գործի մեջ ամենավտանգավոր մարդն է։
2. Անտարբերություն
Առանց ցանկության կամ արագ կատարած աշխատանքը երբեք որակյալ չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ ընդհանրապես իմաստ չունի։ Անտարբերությունը գործի եւ գործընկերների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի նշան է։
3. Անճշտապահություն
Ժամանակը ծրագրելու անկարողությունը վատ հետեւանքներ ունի ընդհանուր աշխատանքի համար։ Տուժում են բոլորը։ Պարտականությունների հետաձգումը հանգեցնում է ժամկետների մեջ չտեղավորվելու փաստին, ինչը հավասարազոր է չկատարված աշխատանքին։ Ժողովներից, հանդիպումներից, գիտաժողովներից ուշացումներն անհարգալից վերաբերմունք են անձի եւ նրա գործընկերների նկատմամբ։
4. Կամազրկություն
Պատասխանատվությունն իր ուսերին վերցնելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու վախը, նվնվոցն ու գործերից խուսափելը մարդուն անպիտան են դարձնում։ Այս տեսակ մարդկանց չի կարելի վստահել, նրանք կարող են խափանել գործը վերջին պահին։
5. Հիմարություն
Մարդը, որն ունակ չէ տեսնել ակնհայտը, որոշումներ կայացնել եւ ինքնուրույն խնդիրներ լուծել, սկսում է զայրացնել ամբողջ թիմին։ Անգրագիտությունը եւ տրամաբանության բացակայությունը խնդիր է:
6. Ոչ ադեկվատ վերաբերմունք
Արտահայտվում է ամենատարբեր ձեւերով՝ աստղային հիվանդություն, կոնֆլիկտայնություն, հիստերիա, ափերից դուրս գալու սովորություն, բամբասանքներ տարածելու, մարդկանց թիկունքում նրանց քննարկելու հակում: Նման մարդիկ վտանգավոր են: Նրանք քաոս են ստեղծում:
7. Կեղծիք
Ստախոս, խոստումներ տվող եւ չիրականացնող, իր խոսքերի համար պատասխանատվությունից խուսափող մարդն արդյունքում բազմաթիվ խնդիրների պատճառ է դառնում: Դա կարող է հանգեցնել հարգանքի կորստի եւ աշխատանքից զրկվելուն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում