Հնդկաստանում փղերի երթը դադարեցվել է շոգի պատճառով
Հնդկաստանի Ասսամ նահանգում վայրի բնության վարչությունն արգելել է փղերի 3100 կմ ձգվող երթը շոգի պատճառով, հաղորդում է BBC-ը:
Որոշումն ընդունվել է ակտիվիստների բողոքից հետո, որոնք հայտարարել են, որ երկար ճանապարհորդությունը կարող է վտանգավոր լինել կենդանիների համար: Նրանց խոսքով՝ տապը կարող է սպանել փղերին:
Ենթադրվում էր, որ փղերը կհասնեն Ահմեդաբադ ամենամյա Ռատ Յատրե արարողությանը մասնակցելու համար: Երթը սովորաբար 3-4 օր է տեւում:
Այդ նահանգում օդի ջերմաստիճանը բարձր է 40°С-ից:

















































