Բաքվում ծնված հայազգի գործիչը Կիևի շրջանի նահանգապետ է նշանակվել
Ուկրաինայի նախարարների կաբինետը հաստատել է 8 նոր նահանգապետերի թեկնածուներին պաշտոններին նշանակելու որոշումները: Կիևի շրջանի նահանգապետ է դարձել 35-ամյա հայազգի Միխայիլ Բնո-Հայրիյանը: Այս մասին հաղորդում է «ПРЯМИЙ» հեռուստաալիքը:
Միխայիլ Բնո-Հայրիյանը ծնվել է Բաքվում՝ հայկական ընտանիքում: Սովորել է Մոսկվայի և Կիևի միջազգային հարաբերությունների ինստիտուտներում: Նախկինում աշխատել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատանը, մինչ 2014թ. Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում տարբեր պաշտոններ է զբաղեցրել:
Երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի կառավարությունում հայազգի դիվանագետը զբաղեցրել է փոխվարչապետի օգնականի պաշտոնը: 2015թ.-ի հունվարին աշխատանքի է անցել Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարարությունում, իսկ 2016թ.-ի հոկտեմբերից աշխատել է «Ուկրէներգո» պետական ձեռնարկությունում:

















































