Ղրղըզստանի նախկին նախագահը զրկվեց անձեռմխելիությունից
Ղրզըզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին քվեարկությամբ զրկել է անձեռնմխելիությունից:
Այսօր մայրաքաղաք Դուշանբեում այդ որոշման օգտին քվեարկել է 103 պատգամավոր, դեմ է քվեարկել 6 պատգամավոր:
Քվեարկությունն ընձեռել է Ատամբաևի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործ հարուցելու հնարավորություն:
Ալմազբեկ Ատամբաևը կտրականապես հերքում է կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու և նախագահի լիազորությունները կատարելու ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքները:

















































