Ֆրանսիայում աճուրդի կհանվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները Ֆրանսիայում հունիսի 28-ին աճուրդի կհանվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը:
Հայտնի է, որ շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում:
Այս նամակաշարից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Ընդհանուր առմամբ 118 էջից բաղկացած նամակագրության արժեքը 30 000 – 40 000 եվրո է գնահատվում:
Նշենք, որ Ազնավուրն ամուսնացել է 3 անգամ. առաջին անգամ տասնյոթամյա Միշելին Ռյուգելի, երկրորդ անգամ Էվելին Պլեսիի և երրորդ անգամ շվեդուհի Ուլլա Տորսելի հետ: Այս ամուսնությունների արդյունքում նա ունեցել է 5 երեխա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը