Ընձառյուծը կորել և հայտնվել է ՌԴ-ի և Չինաստանի սահմանին
Չինացի զբոսաշրջիկը լուսանկարել է, թե ինչպես է Չինաստանի և ՌԴ-ի սահմանին ընձառյուծը քայլում մայրուղու վրայով, գրում է Ria Novosoti-ին:
Կենդանին, հավանաբար, պատահաբար է հատել սահմանը: «Ընձառյուծի այգի» ազգային պարկի տարածքը գտնվում է ՌԴ-ի և Չինաստանի սահմանին՝ այսպիսով վագրակատուների և ընձառյուծների մի մասն ազատ շրջում է 2 երկրների տարածքով:
2019 թ․-ին ՌԴ-ի և Չինաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս դեպքի յուրահատկությունն այն է, որ երիտասարդ կատուն կորել է, երբ փորձել է անտառային միջացնքով անցնել Հյուսիսային Կորեայի սահման և հայտնվել է մայրուղու վրա:
Կենդանիներից շատերն են հայտնվում մայրուղու վրա և այդ պատճառով ունեն երկքաղաքացիություն:
Ազգային պարկը խնդրում է վարորդներին զգույշ լինել և ճանապարհին ընձառյուծ կամ վագր հանդիպելու դեպքում դիմել համապատասխան հերթապահ գերատեսչությանը:

















































