Անժելա Սարգսյանը` սեքս սկանդալի, ինքնասպանության ցանկության ու «Կյանքի խոսքի» մասին
Դերասանուհի Անժելա Սարգսյանը, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի նոր՝ «Տետ ա տետ» հաղորդմանն ու անկեղծ զրույց ունեցել ամերիկյան կյանքի, ամեն ինչ 0-ից սկսելու, տեղափոխությունից հետո ունեցած բարդությունների, նախկին ամուսնու հետ հարաբերությունների, հայտնի սկանդալի և դրան հաջորդած ինքնասպանության ցանկության մասին: Դերասանուհին խոսել է նաև «Կյանքի խոսքի» հետևորդ լինելու մասին:
Անդրադառնալով նախկին ամուսնու հետ հարաբերություններին՝ նա ասաց, որ շատ լավ հարաբերություններ ունեն: Ամուսինն Անժելային սատարեց նաև հայտնի սեքս-սկանդալի ժամանակ:
«Նորմալ մարդկային հարաբերություններ ունենք: Ես չեմ ուզում, որ իմ երեխան թունավորված միջավայրում մեծանա: Հայկական իրականությունում բաժանված ծնողների մոտ շատ հաճախ երեխաները թիրախ են դառնում, ինչի պատճառով երեխաների ողնաշարն է կոտրվում: Ես ընտրել եմ խաղաղ արելու կարգավիճակը: Ի վերջո, ես այդ մարդու հետ ոչինչ չունեմ կիսելու: Նա շատ լավ, հիասքանչ, կրթված մարդ է, շատ լավ հայր։ Նա բարձր արժեքների տեր մարդ է»,- ասաց նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում