Բժիշկները կարծում են, որ Ալիբասովը բեմադրել է իր թունավորումը
Երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբասովը բեմադրել է իր թունավորման պատմությունը: Նման կարծիք է հայտնել բժիշկ-գաստրոէնտերոլոգ Վիտալի Ռումյանցևը:
«Եթե նա չորրորդ աստիճանի այրվածք ստանար, դա կնշանակեր կերակրափողի հյուսվածքների ամբողջական ոչնչացում: Եվ այդ դեպքում եթե նույնիսկ մարդն ապրում է, ինչը քիչ հավանական է, նրա կերակրափողը հեռացվում է»,- Life.ru-ին ասել է Ռումյանցևը:
Բժիշկը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ թունավորվելու դեպքում Ալիբասովը պետք է սնունդը ստամոքս ձողիկով անցկացներ և կորցներ քաշը, բայց դա տեղի չի ունեցել: Բացի այդ, Ռումյանցևը կարծում է, որ Ալիբասովի ձայնը նույնպես պետք է փոխված լիներ:
Հիշեցնենք, որ Բարի Ալիբասովը հոսպիտալացվել էր խողովակը մաքրելու համար նախատեսված նյութը խմելուց հետո: Նա ստացել էր կերակրափողի, ստամոքսի և շնչառական ուղիների այրվածքներ և դեռ շարունակում է բուժվել:


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում