Հայաստանում մաթեմատիկայի քննությունից 20 միավոր են ստացել դիմորդներից 30–ը
Մաթեմատիկայի քննություն հանձնողների 9.9 տոկոսը չեն հաղթահարել դրական գնահատականի շեմը։
Հայաստանում մաթեմատիկայի քննություն հանձնած 4546 դիմորդից 20 միավոր են ստացել 30–ը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ նախորդ տարի մաթեմատիկայից քննություն էին հանձնել 2553 դիմորդ։
«Մաթեմատիկայի քննություն հանձնողների 9.9 տոկոսը կամ 450 դիմորդ չեն հաղթահարել դրականի շեմը։ Նախորդ տարի նույն առարկայից քննություն հանձնողների 18.8 տոկոսը կամ 481 դիմորդ կտրվել էին քննությունից։ Միջին բալն այս տարի ավելի բարձր է. մաթեմատիկայի միջին միավորը կազմել է 12.16 բալ` նախորդ տարվա 11.5-ի փոխարեն»,–հայտնում են ԳԹԿ–ից։
Ի դեպ, այս տարի գերազանց` 18-20 միավոր են ստացել 383 դիմորդ կամ քննության մասնակիցների 8.4 տոկոսը` նախորդ տարվա 255 դիմորդի փոխարեն (10 տոկոսը)։
Հիշեցնենք` մաթեմատիկայի քննությունն անցկացվել է հունիսի 19-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ