Բարի Ալիբասովի կինը հայտնվել է հիվանդանոցում
Դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուշկինային հոսպիտալացրել են բրոնխիալ ասթմայի նոպայից հետո, հայտնում է Telegram-ի Baza ալիքը։
Ըստ ալիքի տեղեկությունների՝ դերասանուհին բժշկական օգնության է դիմել՝ շնչահեղձություն զգալով։ Բժիշկները նեբուլայզեր թերապիա են անցկացրել եւ նրան հիվանդանոց տեղափոխելու որոշում կայացրել։ Դերասանուհու վիճակի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Ֆեդոսեեւա-Շուշկինան երաժշտական պրոդյուսեր Բարի Ալիբաոսվի կինն է։ Հոսպիտալացման մասին տեղեկությունը հաստատել է դերասանուհու դուստրը՝ Օլգան։ «Գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է»,- «Interfax»-ին հայտնել է նա։
Օրերս՝ հունիսի 4-ին, Բարի Ալիբասովին ներքին օրգանների այրվածքներով հոսպիտալացրել էին, երբ նա պատահականորեն խողովակների մաքրման համար նախատեսված միջոց էր խմել։ Հունիսի 17-ին նրան դուրս են գրել հիվանդանոցից։


















































Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում