Ոսկու համաշխարհային գները ռեկորդ են սահմանում
Ոսկու համաշխարհային գները ասիական բորսաներում բարձրացել են 1,7 տոկոսով՝ մեկ ունցիան մինչեւ 1411,63 դոլար։ Ոսկու արժեքը առաջին անգամ 2013 թվականի սեպտեմբերից ի վեր բարձրացել է մեկ ունցիան 1400 դոլարից, տեղեկացնում է «Վեստի.ֆինանսի»-ն։
Ոսկու օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքում թանկացել են՝ 1409,1 դոլար մեկ ունցիայի համար, հետո փոքր-ինչ էժանացել են՝ 1395,9 դոլար։ Ներդրողները սկսել են փող ներդնել ոսկու մեջ աշխարհում լարվածության աճի պատճառով։
Հիշեցնենք, որ Իրանն ամերիկյան անօդաչու սարք է խփել երկրի հարավային Հորմոզգան նահանգում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է անօդաչուի ոչնչացման մասին տեղեկությունները, բայց հայտարարել է, որ այն խփվել է միջազգային օդային տարածքում, Հորմուզի նեղուցի վրա։ Թեհրանը հայտարարում է, որ անօդաչու սարքը խախտել է երկրի օդային տարածքը։
Ոսկու գները սկսել են բարձրանալ նաեւ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) քաղաքականության մեղմման պատճառով։ ԴՊՀ հայտարարությունները հունիսի 18-19-ի նիստից հետո թրեյդերների կողմից գնահատվել են որպես ազդանշան, որ ԴՊՀ-ն կարող է իջեցնել տոկոսադրույքն արդեն հաջորդ նիստի ժամանակ։ Դա հանգեցրել է ԱՄՆ դոլարի թուլացմանը, ինչը նպաստավոր ազդեցություն է ունեցել ոսկու արժեքի վրա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան