Գործազուրկներն ավելի հաճախ են բախվում հոգեկան խնդիրների. հետազոտություն
Գործազուրկներն ավելի հաճախ են բախվում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների, պնդում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները: Հոգեվիճակը պաշտպանելու համար բավական է աշխատել շաբաթական ընդամենը մեկ օր: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ աշխատանքի մեծ ծավալը դրական արդյունքը չի մեծացնում:
Գիտնականների խոսքով՝ աշխատանքը ոչ միայն կյանքում կառուցվածքաստեղծ միավոր է, այլեւ սոցիալական հարաբերություններ հաստատելու եւ սեփական «ես» ձեռք բերելու հնարավորություն:
Գիտնականները վերլուծել են երկու տարում 16-64 տարեկան ավելի քան 71 հազար մարդկանց հոգեվիճակը եւ զբաղվածության կարգավիճակը: Պարզվել է, որ «գործազուրկ» կարգավիճակից (զբաղվածության բացակայության պատճառը կարեւոր չէ) «աշխատող մարդ» կարգավիճակին անցումը 30 տոկոսով նվազեցրել է ամենավատ հոգեվիճակով մարդկանց խմբում հայտնվելու հավանականությունը:
Գիտնականների խոսքով, սակայն, չափից ավելի շատ աշխատելը հոգեվիճակը չի ամրացնում, իսկ ահա դրա հետեւանքով սթրեսը, հակառակը, վնասակար է: Իսկ եթե մարդը ստանդարտայինից շաբաթական 36-40 ժամ պակաս է աշխատում, դա չի հանգեցնում հոգեկան առողջության թուլացման: Շաբաթական ընդամենը մեկ աշխատանքային օրը բավական է հոգեվիճակը առավելագույնս առողջ պահպանելու համար:
Փորձագետները կոչ են անում կրճատել աշխատանքային շաբաթը, ստեղծել ավելի երկար հանգստյան օրեր, որպեսզի նվազեցնեն շատ աշխատելու պատճառով սթրեսի զարգացման հավանականությունը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում