«ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը». Բոլթոն
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսվող հանդիպմանը:
Պաշտոնյան մասնավորապես գրել է. «Անհամբերությամբ սպասում եմ շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որպեսզի խրախուսեմ նրանց միջև երկխոսության շարունակումը: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը»:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտնել էր, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը:

















































