Շարմազանով. Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի
Շատ ուրախ եմ, որ տաղանդավոր պատգամավորներ ունենք: Այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ ՇարմազանովըԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Էրեբունի Երևան» երգի կատարմանը, որը տարածվել էր Facebook սոցիալական ցանցում:
Հարցին՝ հնարավո՞ր է Տարոն Մարգարյանն էլ նմանօրինակ մի քայլ անի, ասենք՝ տեսահոլովակ նկարահանի կամ որևէ այլ երգ կատարի, մանավանդ այն դեպքում, երբ շատ երգիչներ աջակցում են նրան, Շարմազանովը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանն է օրակարգ թելադրում, այլ ոչ թե ընդօրինակում է գործընկերներին:
«Մեր ՀՀԿ-ի քարոզչության պետ Արմեն Աշոտյանը ոչ ավանդական և շատ հետաքրքիր քարոզչական լուծումներ է տալիս, կարծում եմ, որ որևէ մեկն Աշոտյանի պայծառ մտքի ու պայծառ ճակատի վրա չի կասկածում»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Աշոտյանը երգ գրի, Տարոն Մարգարյանն էլ կատարի, Շարմազանովը պատասխանեց. «Աշոտյանը երգ կգրի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է երգի»:

















































