Իրանի ո՞ր ծավալն է համարվում նորմալ տղամարդկանց եւ կանանց համար
Ուղղակի կապ գոյություն ունի իրանի ծավալի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգի միջեւ, պարզել են Գլազգոյի համալսարանի գիտնականները. որպեսզի ռիսկերը նվազագույն լինեն, կանանց իրանը չպետք է գերազանցի 74, իսկ տղամարդկանց մոտ՝ 83 սանտիմետրը։
Մասնագետները վերլուծել են 300 000 մեծահասակ եվրոպացիների առողջական վիճակը եւ եկել այն եզրահանգման, որ լայն իրանը, ինչպես նաեւ մարմնի բարձր զանգվածը (ՄԲԶ) իսկապես կապված են սրտի հիվանդությունների զարգացման ռիսկի հետ։
Գիտնականների խոսքով՝ կանանց իրանի ծավալի վերին անվտանգ ցուցանիշը 74 սանտիմետրն է, իսկ տղամարդկանցը՝ 83-ը։ Սրտի խնդիրների առաջացման վտանգը բարձրացել է 10 տոկոսով կանանց իրանի յուրաքանչյուր հավելյալ 12,6 սանտիմետր ավելանալու դեպքում, տղամարդկանց մոտ՝ 11,4 սանտիմետրի դեպքում։
Ինչ վերաբերում է ՄԲԶ-ի եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման միջեւ կապի հավանականությանը, պարզվել է, որ ամենից քիչ հիվանդանում են մարդիկ, որոնց ՄԲԶ-ն 22-23 կետերի սահմանում է մնում։ Կանանց մոտ յուրաքանչյուր 5,2 կետի, տղամարդկանց մոտ՝ 4,3 կետի ավելացման պարագայում սրտի հիվանդությունների ավելացման ռիսկը բարձրանում է 13,5 տոկոսով։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ