Կոլումբիայի լեռներում գտնվող հյուրանոցն առաջարկում է կախովի ցանցաճոճով հյուրանոցային համարներ (լուսանկարներ)
Կոլումբիայի լեռներում գտնվող Refugio La Roca հյուրանոցն ադրենալինի սիրահարների համար հիանալի առաջարկ ունի, գրում է luxurylaunches.com-ը:
Refugio La Roca հյուրանոցն առաջարկում է զանազան հարմարություններով հյուրանոցային համարներ, սակայն ադրենալինի սիրահարները կարող են ընտրել Ritakuwa կոչվող համարը, որտեղից շլացուցիչ տեսարան է բացվում դեպի Կոլումբիայի Անդյան լեռները:

Գեղատեսիլ լեռների բարձունքում տեղակայված սենյակները կառուցված են երկաթից, ապակե պատեր և ծղոտե տանիք ունեն: Սենյակին կից գործում է նաև սանհանգույց: Այս ամենի հետ մեկտեղ կա նաև ցանցաճոճ, որին նստած կարելի է այդ աներևակայելի բնությունը վայելել:
Հյուրանոցը զգուշացնում է, որ իրենց մոտ հանգստացողները կարող են մոռանալ հեռուստացույցի և տեխնիկական այլ հարմարությունների մասին և պարզապես հիանալ գեղատեսիլ բնությամբ:
Գիշերակացն այստեղ արժե 107 ԱՄՆ դոլար՝ ներառյալ նախաճաշը:

















































