Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո ստացել է խոստացված նվիրատվությունների միայն 9%-ը
Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո վերակառուցման համար նվիրաբերված գումարների ընդամենը 9%-ն է ստացել, հաղորդում է France Info ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ 850 մլն եվրոյից ներդրվել է ընդամենը 80 միլիոնը:
Նշենք, որ նվիրատվություն կատարողները հիմնականում մասնավոր անձինք են: Ֆրանսիացի գործարար, Louis Vuitton ընկերության ղեկավար Բեռնար Առնոյի ընտանիքն ու «Louis Vuitton Moët Hennessy» (LVMH) խումբը խոստացել էին տաճարի վերակառուցմանը 200 մլն եվրո հատկացնել, իսկ միլիարդատեր Ֆրանսուա Անրի Պինոն՝ 100 մլն: Ռադիոկայանի տվյալներով՝ նվիրատուները մտադիր են նախահաշիվը փոխանցել մաս-մաս:
Միաժամանակ որոշ համայնքներ և մասնավոր անձինք արդեն զգուշացրել են, որ, հաշվի առնելով տաճարի համար դրամահավաքի գրանցած հաջողությունը՝ հրաժարվում են իրենց խոստումներից:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այն մեծապես վնասվել էր, սակայն հիմնական շինությունը հաջողվել էր փրկել: Հրդեհի պատճառը, ըստ երևույթին, տաճարի ներսում ընթացող շինարարական աշխատանքներն են եղել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է տաճարը 5 տարում վերակառուցելու մասին:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան