Քեյթ Միդլթոնը գալա ընթրիքին մասնակցել է բաց ուսերով էլեգանտ զգեստով
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ներկա է գտվել Action on Addiction ֆոնդի գալա ընթրիքին. 37-ամյա դքսուհին միջոցառմանը մասնակցել է էլեգանտ կերպարով։
Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում գալա ընթրիքը կայացել է Լոնդոնի էլիտար ռեստորանում։ Միջոցառման յուրահատկությունն այն էր, որ շեֆ-խորհարարի գլխավորությամբ ճաշատեսակները պատրաստում էին նախկինում ալկոհոլիզմով տառապողները. որոնք վերականգնողական կուրս են անցել եւ նոր մասնագիտություն ստացել։
Քեյթ Միդլթոնը միջոցառմանը մասնացել է բրազիլացի դիզայներ Barbara Casasola-ի սքանչելի զգեստով։ Դրա արժեքը կազմում է 1580 ֆունտ։ Արքայազն Ուիյամի կինը կրել է նաեւ Kiki McDonough-ի մատանի եւ ականջօղեր՝ 3,400 ֆունտ արժողությամբ։ Կերպարն ամբողջացնում էին Jimmy Choо ապրանքանիշի արծաթագույն բարձրակրունկները եւ փոքրիկ պայուսակը։
Քեմբրիջի դքսուհին հանդես է եկել սրտահույզ ելույթով։ Նա ողջունել է ֆոնդի խնամակալության տակ գտնվողներին, որոնք կործանարար սովորություներից հրաժարվելու եւ նոր կյանք սկսելու համար ուժ են գտել։
Հատկանշական է, որ Քեյթը, որը հայտնի է հագուստի նկատմամբ իր ռացիոնալ մոտեցմամբ, այս զգեստը կրել է 2016թ.-ին մրցանակաբաշխության ընթացքում, հայտնում է Daily Mail-ը։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում