Disney-ը կվերաթողարկի Չիպի և Դեյլի արկածների մասին պատմող անիմացիոն մուլտսերիալը
Walt Disney ընկերությունը կվերաթողարկի «Չիպը և Դեյլը շտապում են օգնության» անիմացիոն մուլտսերիալը: Այդ մասին տեղեկացրել է ընկերության պաշտոնական կայքէջը, հաղորդում է Life.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ մուլտսերիալը կունենա 39 դրվագ, որից յուրաքանչյուրը կտևի յոթ րոպե: Սերիալի գլխավոր հերոսները կրկին կլինեն այդքան սիրված բուրունդուկներ Չիպն ու Դեյլը, որոնք էկրան կվերադառնան «թարմացված» տեսքով:
Մուլտսերիալում անիմացիոն ավանդական ոճին լրացնելու կգան ժամանակակից հումորային պատմությունները:
Նշվում է, որ սերիալը էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերին:
«Չիպը և Դեյլը շտապում են օգնության» արկածային մուլտֆիլմը երկու բուրունդուկի և նրանց երեք ընկերոջ՝ մկնիկների և ճանճի արկածների մասին, որոնք միասին ստեղծում են փրկարարական ջոկատ: Ընդհանուր առմամբ, արդեն ցուցադրվել է մուլտֆիլմի 65 սերիա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան