Դատավորը՝ պատմական պատասխանատվության տակ
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, պետք է որոշում կայացնի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Նիստը երկու օրով հետաձգվել է եւ այս ընթացքում դատավոր Արմեն Դանիելյանը պետք է հասկանա, գիտակցի, թե ինչ պատասխանատվության տակ է գտնվում:
Մի կողմից նա գտնվում է գործող իշխանությունների հոգեբանական ճնշման տակ, մյուս կողմից արհամարհել Արցախի երկու նախագահների՝ գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի միջնորդությունը, մեղմ ասած, շատ մեծ պատասխանատվություն է:
Լինենք մինչեւ վերջ անկեղծ. սա սոսկ խափանման միջոցի փոփոխման հարց չէ: Սա Արցախի եւ ամբողջ Հայաստանի միասնության հարցն է: Միասնություն, որը կենսական նշանակություն ունի Հայաստանի բոլոր հատվածների, բոլոր կողմերի համար: Մենք միասնական սահման ենք պահում, մենք միասնական տնտեսություն զարգացնում, մենք միասնական օրակարգեր ունենք, եւ որ ամենակարեւորն է, երբեք այս մասին չի կարելի մոռանալ, հատկապես կարեւոր որոշումներ կայացնելիս:
Եթե հանկարծ, տեղի տալով ինչ-ինչ ճնշումների, դատավոր Արմեն Դանիելյանը օրենքից եւ տրամաբանությունից, Հայաստանի շահերից չբխող որոշում կայացնի, ապա նրան չեն հասկանալու ոչ Ստեփանակերտում, ոչ Երեւանում, ոչ աշխարհի որեւէ հատվածում ապրող մեր հայրենակիցները: Պարզ է, որ այս մթնոլորտում արժանապատիվ, գլուխը բարձր ապրելն արդեն խնդիր է:
Ի վերջո, դատավոր Արմեն Դանիելյանը պետք է որ գիտակցի, որ իշխանություններն անցողիկ են, եւ հանուն ժամանակավոր իշխանության գովասանքի կամ քաղցր խոսքերի չի կարելի այնպիսի որոշում կայացնել, որի բեռան տակ ապրելը վաղը արդեն դժվար կլինի:
Ցավոք, ունենք նման մի օրինակ: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հանուն մի քանի ամիս ավելի պաշտոնավարելու մտավ այս ծանր բեռի տակ, հիմա դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացնելու պահն է:
Իրականում, որոշում կայացնելն այդքան էլ բարդ չէ: Ընդամենը պետք է հետեւել գործող օրենքներին, այդ թվում եւ բարոյական, ինչպես նայել հաշվի նստել մեր պետական եւ ազգային շահի հետ:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից