Կյանքի համար որքանո՞վ է վտանգավոր Հայաստանի տարածքում բնակվող կարիճների խայթոցը
2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ը Հայաստանում հայտնաբերվել է միջատների, այդ թվում՝ կարիճների խայթելու 170 դեպք, որոնց հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում միջատների խայթոցի հետեւանքով 2 մարդ մահացել էր: Հունիսի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Հովհաննես Խանգելդյանը:
Փորձագետը տեղեկացրեց, որ ալերգիկ ֆոնի բացակայության դեպքում միջատի խայթոցը կյանքի համար վտանգավոր չէ:
Ինչ վերաբերում է կարիճներին, ապա ինչպես տեղեկացրեց փորձագետը, Հայաստանում մահացու վտանգավոր տեսակներ չկան: Չնայած դրան, կարիճի խայթոցի դեպքում արժի դիմել բժշկական օգնության: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, քանի որ աճող օրգանիզմում դրանց խայթոցի վտանգավոր ազդեցությունը մեծանում է:
Խանգելդյանը ուշադրություն դարձրեց այն փաստին, որ կարիճն իր թույնի ամբողջ չափաբաժինը բաց է թողնում միայն ինքնապաշտպանության նպատակով, իսկ դա նշանակում է, որ «սովորական» խայթոցի դեպքում միջատը կարող է այս չափաքանակը մի փոքր նվազեցնել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ