Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո հունիսի 15-ին առաջին պատարագը կմատուցվի, այդ մասին հայտնում է France 24-ը:
Պատարագը կմատուցի Փարիզի արքեպիսկոպոս Միշել Օպետին: Դրան կմասնակցի ընդամենը 20 մարդ՝ ներառյալ տաճարի հոգևոր ծառայողները: Արարողությունն ուղիղ միացմամբ կհեռարձակվի ֆրանսիական հեռուստատեսությամբ, որպեսզի Ֆրանսիայի բոլոր քրիստոնյաները կարողանան մասնակցել դրան:
«Պատարագը կմատուցվի տաճարի մատուռում՝ սահմանափակ թվով մարդկանց ներկայությամբ»,- ասել են թեմից:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ տաճարը կվերականգնվի 5 տարվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, որը շարունակվել էր 12 ժամ: Ավելի ուշ քրեագետները պարզել էին, որ հրդեհի հավանական պատճառն էլեկտրալարերի կարճ միացումն է եղել:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...