Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. լրատվամիջոցներ
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի զբոսանավում, գրում է Artnet հարթակը՝ աղբյուրին հղումով, որը մասնակցել է կտավի գնման գործարքի իրականացմանը:
«Աշխարհի փրկիչը» կտավը մի քանի տարի «կորած» է համարվել: 2017թ.-ին այն աճուրդի է հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը:
New York Times պարբերականի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել Մուհամեդ բեն Սալմանի ընկեր, արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան ալ Սաուդը: Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնել է, որ կտավը գնվել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից:
Որոշ ժամանակ անց ֆրանսիական Լուվր թանգարանի ԱՄԷ-ի մասնաճյուղը հայտարարել էր, որ կտավը կցուցադրվի այնտեղ, սակայն ծրագիրը չեղարկվել էր, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ թանգարանի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է գտնվում կտավը:
Հարթակի տվյալներով՝ «Աշխարհի փրկիչը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի Serene զբոսանավ է տարվել և կպահվի այնտեղ, մինչև Ալ Ուլա քաղաքի մոտ խոշոր մշակութային կենտրոնի կառուցումը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան